Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Դալայ Լաման երգ է թողարկել

Դալայ Լաման երգ է թողարկել
13.06.2020 | 10:04

«Երաժշտությունը մեր տարաձայնությունները հաղթահարելու կարողություն ունի: Չնայած իմ կյանքի գերնպատակը մարդկանց հնարավորինս շատ ծառայելն է, բայց երաժշտությունը մարդկանց կարող է օգնել այնպես, ինչպես ես չեմ կարող»,- երաժշտական առաջին ալբոմի թողարկման առնչությամբ իր իսկ կայքէջում գրել է Դալայ Լաման:


Նշենք, որ Billboard հարթակի փոխանցմամբ՝ Դալայ Լաման ներկայացրել է «Կարեկցանք» երգը, որ ներառված է նրա դեբյուտային «Ներաշխարհ» ալբոմի մեջ:
Ալբոմում 11 երգ է ներառված, այն հոգևոր առաջնորդի 85-ամյա հոբելյանի պատվին թվային հարթակներում հասանելի կլինի հուլիսի 6-ին:
Նշվում է, որ սկավառակի վաճառքից ստացված ամբողջ հասույթը բարեգործությանն է ուղղվելու։

Դիտվել է՝ 3832

Մեկնաբանություններ